Ռուբեն Գևորգյան. « Թուրքերը կարծում էին, թե իրենց «քաշած» մուղամին կձայնակցեն մեծ տերությունները։ Սխալվեցին»։
«Արցախի Հանրապետության անկախությունն ու Հայոց Ցեղասպանության ճանաչումը մեր ժողովրդի արյան և արժանապատվության խնդիրներն են։ Մինչդեռ հայ-թուրքական սահմանի բացումը, որը թեկուզ կարևորվում է երկրի տնտեսական զարգացման տեսանկյունից, մեզ համար արյան ու արժանապատվության դաշտից դուրս հասկացություն է»։ Այս մասին ՀՀ խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը:
Պատգամավորն ասել է, թե ՀՀ ՍԴ որոշումը թուրքական դիվանագիտությանը գցեց խուճապի մեջ ու վայնասուն բարձրացավ.«Թուրքերը կարծում էին, թե իրենց «քաշած» մուղամին կձայնակցեն մեծ տերությունները։ Բայց սխալվեցին»։
«Հայոց ցՑղասպանության ճանաչումից խուսափող թուրքը չի ուզում հասկանալ, որ ոչ միայն իր կողմից, այլև ողջ աշխարհի կողմից չի կարող այդ փաստը կասկածի տակ առնվել»,-հայտարարել է հայ պատգամավորը։
ArmAr.am












