Գլխավոր » Լրահոս

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան և Վրաստան

Փետրվար 3, 2010թ. 09:00

James-SteinbergՓետրվարի 4-5 ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստայնբերգը կայցելի Հայաստան և Վրաստան:

Երևանում Ստայնբերգը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ամերիկացի դիվանագետը Թբիլիսիում կհանդիպի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու և վրացական ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Հայաստան և Վրաստան կատարած այցերից հետո Ստայնբերգը կմեկնի Մյունխեն, որտեղ փետրվարի 5-ին կմասնակցի անվտանգության թեմային նվիրված կոնֆերանսին: Մյունխենում էլ նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրիքայի արտգործախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն