Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման հարցը դեռ չի հստակեցվել

Փետրվար 3, 2010թ. 09:20

Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակումը ձգձգելու որևէ առիթ կամ պատճառ չկա: Այսպիսի հայտարարությամբ Բաքվում հանդես է եկել այդ երկրում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատար Դոնալդ Լուն:

«Ընթացիկ ամսվա սկզբերին ես Վաշինգտոնում էի և դեսպանի նշանակման հարցով կարծիքներ փոխանակեցի շատերի հետ: Մենք ուզում ենք հնարավորինս շուտ լուծել դեսպանի նշանակման հարցը: ԱՄՆ-ում նշանակման գործընթացը երկարատև է, միայն երկրի նախագահն է իրավասու որոշում ընդունել», – ասել է գործերի հավատարմատարը: Այս մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Դոնալդ Լուն մեկնաբանել է նաև ԼՂ հակամարտության ընթացիկ բանակցություններում վերջին զարգացումները, նշելով, որ դրական է գնահատում  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվացումն ու բանակցային գործընթացի ինտենսիվությունը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն