Պատերազմի վերսկսումը չի բացառվում
Իրադրությունը Կովկասում և Բալկաններում դեռ շարունակում է մնալ անկայուն: Այս մասին երեկ Վաշինգտոնում հայտարաարել է ԱՄՆ հետախուզության ղեկավար Դենիս Բլերը:
Associated Press գործակալության հաղորդմամբ, Բլերը, սենատի հետախուզության խորհրդում ելույթ ունենալով, նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հավանականության մասին:
Ըստ նրա, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այն դիտարկումը, թե ԽՍՀՄ նախկին երկրները իր երկրի հետաքրքրությունների գոտի են, կարող է ազդել Վաշինգտոնի հետ հարաբերությունների վրա:
«Հետխորհրդային տարածքի երկրների հարաբերությունների մերձեցումը Միացյալ Նահանգների հետ կարող են ազդել Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա»,- ասել է ամերիկյան հետախուզության ղեկավարը:
Բլերն անդրադարձել է նաև Կոսովոյում տիրող անկայուն իրավիճակին. «Բոսնիական մուսուլմանների և սերբերի միջև չլուծված էթնիկական հակամարտությունը 2010-ին Եվրոպայի կայունության գլխավոր խնդիրը կլինի»:
ArmAr.am












