Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Էրդողանը կնոջ պատվին կռիվ է սարքել մեջլիսում

Փետրվար 3, 2010թ. 12:33

Parlament dava dalash TurkiyeԵրեկ թուրքական խորհրդարանում հերթական տուրուդմբոցն է տեղի ունեցել։ Իհարկե «բուռն քննարկումներից» հետո ծագած ծեծկռտուքը թուրք խորհրդարանականների համար սովորական երևույթ է, սակայն այս մեկն  իր բնույթով ու բովանդակությամբ, անցել է սովորականի սահմանը, քանի որ…  թեման ոչ թե հայ-թուրքական, թուրք-քրդական կամ քաղաքական հնչեղություն ունեցող ինչ-որ խնդրի էր վերաբերում, այլ անձամբ պարոն Էրդողանին։ «Ազգային անկախություն» կուսակցության պատգամավորներից մեկը, ավելի ստույգ՝ Օսման Դուրմուշը, ոչ ավել ոչ պակաս, հանդգնել է, նուրբ ասած՝ կոպիտ արտահայտվել պարոն Էրդողանի, իսկ որ ավելի վատ է՝ նրա կնոջ հասցեին։

Թուրք խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչները չեն կարողացել կուլ տալ վիրավորանքը ու հարցերը լուծել են գեղական կարգով՝ բռունցքների ու փոխադարձ «վիրավորանքների» միջոցով։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, իր կնոջ թասիբը պաշտպանել է նաև անձամբ ինքը՝ պարոն Էրդողանը, աղաղակելով՝ «Ինչպես ես համարձակվում արտաբերել կնոջս անունը»։ Սակայն փաստը մնում է այն,  որ Օսման Դուրմուշը համարձակվել է տալ ոչ միայն Էրդողանի կնոջ, այլև պարոն Էրդողանի անունը, դրանք համեմելով ճոխ արտահայտություններով։

Այս ամենի հետևանքը եղել է այն, որ իշխող կուսակցության պատգամավոր  Ալի Կոյունչուն տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարչապետ Էրդողանին դուրս են բերել խորհրդարանի դահլիճից։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն