Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրքերը գնում են Եվրոպայում խորհրդակցելու

Փետրվար 3, 2010թ. 14:15

ardzanagrutyunԹուրքական իրարանցումը` կապված Հայաստանի Սահմանադրական դատարանի` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ընդունած որոշման հետ, շարունակվում է:  Այս անգամ թուրքերը որոշել են դիմել օտար դիվանագետների օգնությանը:

Պաշտոնական Անկարան հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ իր մտահոգությունները հայտնելու համար դիվանագետ է գործուղում Շվեյցարիա:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն փետրվարի 4-ին կմեկնի Շվեյցարիա, որտեղ կհանդիպի շվեյցարացի իր գործընկեր Միխայել Ամբուլի (Michael Ambuhl) հետ եւ կբացատրի Հայաստանի ՍԴ-ի որոշման ու ստորագրված արձանագրությունների անհամապատասխան կետերը` պահանջելով, որ Հայաստանը հավատարիմ մնա ստորագրված արձանագրությունների բովանդակությանը, այլապես «հնարավոր չի լինի շարունակել գործընթացը»:

Նշենք, որ Միխայել Ամբուլը 2008 թվականի հուլիսի 8-ից սկսված գաղտնի բանակցություններ հեղինակներից է:

Տեղեկությունների համաձայն, Թուրքիան Շվեյցարիայից հետո խորհրդակցություններ է սկսելու ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն