Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությունը

Փետրվար 3, 2010թ. 14:40

ArmenianGenocide-1280x1024Չնայած աշխարհի գրեթե բոլոր ցեղասպանագետները միակարծիք են, որ Օսմանյան կայսրության ավելի քան 1 մլն հայեր կազմակերպված սպանվեցին Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ թուրքական իշխանությունները ստիպեցին նրանց գաղթել Սիրիայի անապատները` Թուրքիան շարունակում է պաշտոնապես ժխտել ցեղասպանության փաստը: Անկարան պնդում է, որ պատմական հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը կարող է դառնալ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման միջոց:
Հանձնաժողովի հնարավոր ստեղծումն առաջացնում է բազմաթիվ վեճեր և տարաձայնություններ: Հայաստանը տեղի տալով թուրքական ճնշումներին և Եվրամիության անդամակցության թեկնածու անհամեմատ ավելի հարուստ պետության հետ սահմանը բացելու հեռանկարին` գտնում է, որ ցեղասպանության փաստերը անբավարար են ներկայացված: Սակայն հայերի համար իրենց դեմ իրականացված ցեղասպանության փաստը նույնքան սկզբունքային է, որքան Թուրքիայի համար դրա ժխտումը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» արտաքին հարցերով փոխնախագահ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Սուաթ Կինիկլիօղլուն հայտնել է, որ թուրքական կառավարությունը պնդում է պատմական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, որպեսզի «Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած դեպքերի փաստաթղթերն ու ապացույցները նոր հայացքով ուսումնասիրվեն:  1915թ. իրադարձությունները հնարավոր չէ հասկանալ առանց պատմական ճիշտ ենթատեքստում տեղադրելու»:

Իսկ ենթատեքստը, ըստ Կինիկլիօղլուի ներառում է «… միլիոնավոր թուրքերի և մահմեդականների էթնիկ զտումները Բալկաններում, Կովկասում և քայքայվող Օսմանյան կայսրության այլ վայրերում»:

Բազմաթիվ հայեր, ցեղասպանության մասնագետներ գտնում են, որ հանձնաժողովի ստեղծումը նպաստելու է ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականությանը և ընդլայնելու է ճանաչման գործընթացը կասեցնելու թուրքական լոբբիստական գործունեությունը: Որոշ մարդիկ էլ գտնում են, որ դա վիրավորանք է այն մարդկանց նկատմամբ, ովքեր զբաղվում են հարցի ուսումնասիրությամբ:

Տորոնտոյի Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Ռոջեր Սմիթը դեռ 2009թ. սեպտեմբերին նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, նշելով, որ հանձնաժողովի ստեղծումը կասկածի տակ է դնելու բազմաթիվ գիտնականների   տասնամյակներ շարունակ արված աշխատանքը և ենթադրելու է, որ դրանցից ոչ մեկը հավաստի և անաչառ չէ: Նա նաև ավելացրել է, որ ցեղասպանության հարցի ուսումնասիրողները վստահ չեն, որ քաղաքական նպատակներով ստեղծվող հանձնաժողովը չի վարկաբեկի պատմական ճշմարտությունը, հատկապես, եթե հաշվի առնենք Հայաստանի և Թուրքիայի ուժային անհավասար հարաբերակցությունը: Մյուս կողմից, Ռոջեր Սմիթի կարծիքով, հանձնաժողովի գործունեությունը ցույց կտա, թե որքան հեշտությամբ կարելի ցեղասպանության փաստը դարձնել հարաբերական:
Միաժամանակ, որոշ մասնագետներ կարծում են, որ հանձնաժողովը չի կարող այնքան արդյունավետ լինել, որ զգուշության տեղիք տա;  Ստամբուլի համալսարաններից մեկի եվրամիության հետ հարաբերությունների բաժնի ղեկավար Սենգիզ Աքթարի կարծիքով, հանձնաժողովի ստեղծումը մտավախությունների առիթ չի տալիս, քանի որ հանձնաժողովն այնքան քիչ լիազորություններ է ունենալու, որ ծիծաղելի է կարծել, թե այն կարող է պատմական հարցերի մասին որևէ որոշում ընդունել:
«Ցանկացած կառավարական հանձնաժողով բաղկացած է լինելու ցեղասպանությունը ժխտող և հաստատող մարդկանցից, որոնք նույնիսկ միմյանց բարևելու ունակ չեն»,- ասել է Աքթարը:
Աքթարը «Ես նորղություն եմ խնդրում» ինտերնետային կայքի նախաձեռնողն է, որին միացել են ավելի քան 30 հազար թուրքեր: Նա նշում է, որ Անկարայի, Երուսաղեմի և Բոստոնի արխիվների ուսումնասիրությունն ու հրապարակումը կարող է դառնալ այդ հանձնաժողովի միակ կառուցողական նպատակը:

Հարկ է նշել նաև, որ թուրք պատմաբանները սովորեցնում են, որ ցեղասպանություն չի եղել. և այն մարդիկ, ովքեր հրապարակավ հակառակն են ասում, ենթարկվում են հալածանքների և պատիժների:
Բայց 2002թ. իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» հետևողականորեն փորձում է պետական կառավարումից դուրս մղել հին գվարդիային, մասնավորապես՝ զինվորականներին: Վայելելով ընտրողների մեծամասնության աջակցությունը՝ կառավարությունն իրականացնելով  ժողովրդավարական բարեփոխումները, կարողանում է ամրապնդել իշխանությունը:

Գնալով ավելի ու ավելի շատ թուրքեր են մամուլի էջերում, ակադեմիական քննարկումների ժամանակ խոսում ցեղասպանության ժխտման մասին:
Մասաչուսեթի Կլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը ցեղասպանության ուսումնասիրության ակնառու գիտնականներից է, ով միանշանակ ընդունել է հայկական ցեղասպանությունը: Նա այն կարծիքին է, որ Թուրքիան պետք է հասկանա, որ այդ հարցի քննարկումներն ավարտված են:

«Ոչ ոք չի խորությամբ հասկանում բանակցություններին մասնակցելու Թուրքիայի պատրաստակամությունը: 100 տարի Թուրքիան ժխտում էր ամեն ինչ: Եվ այժմ նա պաշտոնապես հայտարարում է. եկեք բանակցենք մեր սեփական պատմության շուրջ: Դա նշանակում է, որ Թուրքիայում էապես ինչ-որ բան է փոխվել»,- ասում է Աքչամը: «Թուրքիայի հանրապետությունը հիմնադրվել է նույն ռազմական ու բյուրոկրատական վերնախավի կողմից, որն իրականացրել է հայերի ցեղասպանությունը, իսկ մենք գիտենք, որ իշխող վերնախավի փոփոխությունը պատմությունը վերանայելու նախապայմանն է»,- շարունակում է նա:
Պրոֆեսորի կարծիքով՝ Թուրքիային ժամանակ է անհրաժեշտ իր «դեմքը փրկելու»համար: «100 տարի ցեղասպանության փաստը ժխտելուց հետո նա չի կարող միանգամից հայտարարել, որ տեղի է ունեցել ցեղասպանություն: Անհրաժեշտ է անցումային շամանակ»,- եզրափակել է Թաներ Աքչամը:

ArmAr.am
Ըստ Asia Times Online-ի նյութերի


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն