Առանց ԼՂՀ մասնակցության հակամարտության կարգավորումն անհնար է
Փետրվար 3, 2010թ. 18:03
Հայաստանի մոտեցումն այն է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հակամարտության կարգավորումն անհնար է, ու այդ մոտեցումը ԵԱՀԿ համանախագահները ըմբռնում են: Այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
,,Մենք բազմիցս ասել ենք, որ առանց ԼՂՀ մասնակցության հակամարտության կարգավորումն անհնար է: Դա Հայաստանի մոտեցումն է, եւ այդ մոտեցումը ըմբռնում է գտնում նաեւ ԵԱՀԿ համանախագահների կողմից “,- ասել է Նալբանդյանը:
ArmAr.am












