Պարսկաստանում տեղի է ունեցել «Փյունիկ» հրթիռի շնորհանդեսը
Փետրվար 3, 2010թ. 18:45
Ինչպես հաղորդում է РИА-НОВОСТИ լրատվական գործակալությունը, Իրանում տեղի է ունեցել սեփական արտադրության «Սիմորգ» տանող հրթիռի շնորհանդեսը: «Սիմորգ» պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Փյունիկ»:
Ներկայացման արարողությանը ներկա են եղել նախագահ Մահմուդ Ահմադինեջադը և երկրի ռազմական ղեկավարությունը:
Ի տարբերություն իր նախորդի` «Սաֆիրի», որը նախատեսված է արբանյակների արձակման համար, «Սիմորգը» նոր սերնդի թռչող ապարատ է:
Պաշտոնատար անձանց խոսքով, այն թեթև է և կարող է ուղեծիր դուրս բերել 100 կգ զանգվածով հրթիռ, որը կարող է բարձրանալ երկրից մինչև 500 կմ:
ArmAr.am












