Էրդողանը հոգեկան հինա՞նդ է
Փետրվար 3, 2010թ. 19:12
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կարծիքով՝ երկրի խորհրդարանում տեղի ունեցած կատաղի ծեծկռտուքի համար պատասխանատվություն պետք է կրի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը։ Այս մասին հաղորդում է CNNTurk-ը։
«Մենք կասկածներ ունենք վարչապետի հոգեկան վիճակի առնչությամբ։ Թող ներողություն խնդրեն կատարվածի համար»,- հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Մեհմեդ Շանդըրը։
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորների միջև։
ArmAr.am












