Գլխավոր » Լրահոս

Մրցույթ Հունաստանի բուհերում սովորելու համար. 2010

Փետրվար 3, 2010թ. 18:10

Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2010-2011 ուսումնական տարում Հունաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչև 10 ամիս ժամկետով հետբուհական կրթություն ստանալու կամ գիտահետազոտական աշխատանք կատարելու /2 կրթաթոշակ/  և հունարեն լեզվի ու քաղաքակրթության ամառային մեկամսյա դասընթացներին մասնակցելու /3 կրթաթոշակ/ համար:

1. Հետբուհական կրթության համար դիմորդները պարտադիր պետք է տիրապետեն հուներեն լեզվին և ընդունված լինեն հունական համալսարաններից որևէ մեկը

2. Հուներեն լեզվի և քաղաքակրթության ամառային դասընթացների դիմորդները պարտադիր պետք է տիրապետեն հուներեն լեզվին

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերի փաթեթը կարող են ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք.Երևան Կառավարության 3 շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64) մինչև ս/թ. մարտի 1-ը /ներառյալ/:

Դիմումի ձևերը, ինչպես նաև հունական համալսարանների ցանկը իրենց բաժիններով կարելի է գտնել հետևյալ էլեկտրոնային կայքէջում. www.ypepth.gr/ypotr_allodap_2010_en_091214.zip:

Մրցույթը տեղի կունենա Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ ս.թ. մարտի 1 -ից մինչև  10-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ներկայացված են ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն