Թուրք-ամերիկյան համագործացկություն` ընդդեմ քրդերի
Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը տեղեկացրել է, որ Իրաքում ԱՄՆ-ի զինուժ հրամանատար, բանակի գեներալ Ռայ Օդիեռնոյի հետ հանդիպման ժամանակ, վերջինիս ներկայացրել է Անկարայի մտահոգությունն հյուսիսային Իրաքից Թուրքիայի ուղղված ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ:
Թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալության տեղեկացմամբ` ամերիկացի բարձրաստիճան զինվորականը Անկարա է ժամանել Աթալայի պաշտոնական հրավերով: Նախարարի ու գեներալի առանձնազրույցից հետո գերատեսչության շենքում մեկնարկել է պատվիրակությունների ժողովը, որի ընթացքում քննարկվել են «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ)-ի ահաբեկչական գործողությունների դեմ պայքարելու մեխանիզմները: Կողմերը պայմանավորվածության են եկել` առաջիկայում պայքարի համատեղ միջոցներ ձեռնարկել և առհասարակ արագություն հաղորդել այդ գործընթացին:
Թուրքիայի ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ ամերիկյան կողմի հետ այդ համագործակցությունը պետք է դիտել որպես շարունակություն այն համաձայնության, որը ձեռք էր բերվել նախորդ տարվա դեկտմեբերին Վաշինգտոնում կայացած Օբամա-Էրդողան հանդիպման ժամանակ:
Տեղեկացվում է, որ հիշյալ ժողովին մասնակցել են նաև Իրաքում Թուրքիայի դեսպան Մուրադ Օզչելիքը, վարչապետի խորհրդական Էֆքան Ալան, զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղական, բանակի գեներալ Ասլան Գյուները, Ազգային հետախուզական կազմակերպության ներկայացուցիչ Էմրե Թաները:
Տեղեկացնենք, որ «ՔԲԿ»-ը հիմնադրվել է 1970-ականներին նախ որպես ապստամբական խմբավորում, ապա` կուսակցություն: Հիմնադիր առաջնորդը ներկայումս Թուրքիայի Իմրալի կղզում ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլլահ Օջալանն է, ում սիրիական իշխանությունները 1998-ին հանձնեցին Թուրքիային: Այս «ՔԲԿ»-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության և Թուրքիայի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:
ՔԲԿ-ի նպատակն է հիմնել քրդական անկախ պետականություն հետևյալ աշխարհագրությամբ` հարավ-արևելյան Թուրքիա, հյուսիս-արևելյան Իրաք, հյուսիս-արևելյան Սիրիա և հյուսիս-արևմտյան Իրան:
ArmAr.am












