Գլխավոր » Լրահոս

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Արծնի համայնքի դպրոցը

Փետրվար 4, 2010թ. 11:22

HayastanԵրեւան, 04 փետրվարի, 2010թ.: «Հայաստան» ամահայկական հիմնադրամը Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ Լոռու մարզի Արծնի համայնքում իրականացնում է դպրոցաշինական ծրագիր: Հիմնանորոգվում է գյուղի 1962 թվականին կառուցված երկհարկանի դպրոցի աջակողմյան մասնաշենքը, որը լիարժեք կսպասարկի 49 աշակերտ ունեցող համայնքին: Այս մասին տեղեկացնում է                                                                         «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Վերահատակագծված մասնաշենքում փոխվել է տանիքը, տեղադրվել են դուռ-լուսամուտները, կառուցվել է կաթսայատունը: Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում մանրահատակի տեղադրումն ու ներքին հարդարումն սկսելու ուղղությամբ:

Դպրոցի տնօրեն Մարիետա Առուստամյանի խոսքով` վաղուց արդեն վթարային վիճակում հայտնված դպրոցում ուսումնառությունը դարձել է թույլ եւ անհրապույր: Նա հույս հայտնեց, որ նոր պայմաններում աշակերտներն արդեն հաճույքով կհաճախեն դպրոց եւ կունենան բարձր առաջադիմություն: Տնօրենն իր խորին շնորհակալությունը հայտնեց Հնդկաստանի կառավարությանը:Artsni School3

«Գյուղացին այսօր համայնքում տեսնում է շինարարություն, ինչը նրան հույս է ներշնչում, թեեւ` գյուղում բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված»- մեզ հետ զրույցում ասաց Արծնի համայնքի ղեկավար Խենկո Խաչանեսյանը:

«Հայ-հնդկական դպրության ավանդույթը սկիզբ է դրվել 17-րդ դարից, եւ ուրախալի է, որ այն շարունակվում է նաեւ մեր օրերում: Այս գեղեցիկ ձեռնարկը եւս մեկ քայլ է` ուղղված հայ եւ հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Հնդկաստանն  Արծնիի համայնքի դպրոցի հիմնանորոգմանն օժանդակում է բարեկամ երկրներին ցուցաբերվող ՙԱջակցության ու զարգացման ծրագրի՚ շրջանակներում: Սա մեկ անգամ եւս վկայում է այն մասին, որ Հայաստանի` երկրի զարգացմանն ուղղված ջանքերում, Հնդկաստանը պատրաստ է լինել Հայաստանի վստահելի գործընկերը: Մենք համոզված ենք, որ վերակառուցումից հետո դպրոցը կունենա ուսման համար բարենպաստ պայմաններ»,- ասում է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրայը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն