Թուրքիայում հարձակվել են ԱՄՆ հյուպատոսության շենքի վրա
Փետրվար 4, 2010թ. 13:23
Զինված հարձակում է տեղի ունեցել Ադանայի ԱՄՆ հյուպատոսության շենքի վրա։ Հյուպատոսարանի դիմաց կայանած մեքենայից ահաբեկիչները կրակ են բացել շենքի վրա։ Հանցագործները փորձել են փախչել, սակայն թուրք ոստիկաններին հաջողվել է նրանցից 6-ին ձերբակալել։ Պարզվել է, որ նրանք «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամներ են։
ArmAr.am












