Փոփոխություններ մշակույթի նախարարությունում
Փետրվար 4, 2010թ. 13:37
ՀՀ կառավարությունում այսօր տեղի ունեցած նիստում գործադիրը Սերգեյ Ավետիսյանին եռամսյա փորձաշրջանով նշանակել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար:
ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը անդրադարձել է նաև մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանին աշխատանքից ազատելու կապակցությամբ մամուլում եղած տարաբնույթ մեկնաբանություններին: Վարչապետը նշել է, որ նախկին փոխնախարարն ինքն է ցանկություն հայտնել թողնելու այդ պաշտոնը և նվիրվելու ստեղծագործական աշխատանքի:
ArmAr.am












