Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

ԱՄՆ հրեական ու հայկական համայնքները կոչով դիմելու են Օբամային` ճանաչել Հայոց Ցեղասպանության բանաձևը

Փետրվար 4, 2010թ. 14:45

genocidԱմերիկայի հայկական և հրեական համայնքների առաջնորդները ինտերնետային խնդրագրով դիմել են մարդկանց ստորագրել նամակ, որն ուղղված է լինելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու Կոնգրեսին և որով կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանության  վերաբերյալ 252-րդ բանաձևը: Այդ մասին հայտարարել է Մասաչուսեթսի Հայկական համայնքը, տեղեկացնում է asbarez.com-ը: «Այս նախաձեռնությունը կարևոր է, քանզի դա ցույց է տալիս, որ երկու համայնքներն էլ` Հայկական և Հրեական, արդարության վերականգնման խիստ պահանջ ունեն: Սա կենսական նշանակություն ունեցող ակցիա է, ինչը կստիպի Վաշինգտոնի ազդեցիկ ուժերին, լինեն դրանք Պետդեպարտամենտում, թե լոբբիստական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, հասկանալ և գիտակցել, որ իրենք պատասխան կտան, եթե պատմական ճշմարտությունը զոհաբերեն քաղաքական նպատակահարմարությանը»,- ասել է Մասաչուսեթսի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ և ակցիայի համանախագահ Լաուրա Պողոսյանը: Ինտերնետային ակցիան կատարվում է այս կայքէջում`

Sign the petition: www.change.org/recognizearmeniangenocide


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն