Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Հայաստանի հետ առևտրի ծավալների աճը զարմացրել է թուրք գործարարին

Փետրվար 4, 2010թ. 15:00

Հայաստանի Առևտրային պալատի ներկայացուցիչները վերջերս հայտարարել էին, որ 2009թ. Հայաստանի և Թուրքիայի առևտրաշրջանառությունն ավելացել է՝ կազմելով շուրջ 300 մլն դոլար: Այս տեղեկությունը թուրք-հայկական գործածարարության զարգացման խորհրդի համանախագահ Կաան Սոյակը համարել է «զարմանալի հաջողություն»: Անատոլիա գործակալության հետ հարցազրույցում նա նշել է, որ իրենց ունեցած տեղեկություններով երկու երկրների առևտրաշրջանառության ծավալներն ավելի համեստ են և չեն գերազանցում 150մլն դոլարը: Համաշխարհային բանկն, իր հերթին արձանագրել է մոտավորապես 200 մլն դոլար գումարը:

Թուրքիան և Հայաստանը չունեն ուղղակի առևտրային ճանապարհ. այն փակվել է հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով: Առևտուրը հիմնականում իրականացվում է Իրանի կամ Վրաստանի տարածքով: Հայաստանի և Թուրքիայի առևտրաշրջանառության ծավալների հաշվառումն իրականացվում է երրորդ երկրների միջոցով:

«Մենք գիտենք, որ Անատոլիայում անցյալում իրականացվող առևտրական հարաբերություններն այժմ կազմակերպվում է արևելյան և հարավ-արևելյան շրջանների գործարարների միջոցով»,- նշել է Սոյակը:

Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ նա նշել է, որ յուրաքանչյուր անցնող օր ուշացնում է «ցանկալի նպատակին հասնելը»: «Փաստաթուղթը բազմաթիվ կառույցների երկարատև աշխատանքի արդյունք է: Արձանագրությունների ստորագրման ձգձգումը ձեռնտու է միայն ընդդմիադիր կուսակցություններին, որոնք, Ղարաբաղի խնդիրն ու 1915թ. տեղի ունեցած իրադարձություններն օգտագործում են երկու երկրների հարաբերությունների կարգավորումը ձախողելու նպատակով»,- ասել է Սոյակը:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն