Հայ-թուրքական մերձեցումը ղարաբաղյան պատերազմի վերսկսման պատճա°ռ
Հայ-թուրքական մերձեցումն իր հետևանքները կարող է թողնել Ղարաբաղում: Այս վերտառությամբ տեղեկատվությունում թուրքական «Cumhuriyet» օրաթերթը, վկայակոչելով Միացյալ Նահանգների ազգային տեղեկատվական գործակալության տնօրեն Դենիս Բլեյերին, հայտնում է, որ հայ-թուրքական մերձեցումը կարող է էլ ավելի սրել հայ-ադրբեջանական հակամարտությունը:
Դեննիս Բլեյերը, մասնակցելով ԱՄՆ Սենատի տեղեկատվության հարցերով հանձնաժողովի նիստին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող հայ-թուրքական մերձեցման գործընթացը կարող է ավելացնել հայ-ադրբեջանական ուժերի հնարավոր բախման ռիսկը:
Ամերիկացի փորձագետը նաև նկատել է տվել, որ հարավկովկասյան տարածաշրջանի չլուծված հակամարտությունները շարունակում են վտանգի տակ պահել երկրամասի անվտանգությունն ու խաղաղությունը և Եվրոպայի տարածքում ձևավորել բռնկվելու պատրաստ հակամարտության հավանական օջախներ:
ArmAr.am












