Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Ռիչարդ Կիրակոսյան. «Հայաստանը պետք է պատժի Թուրքիային»

Փետրվար 4, 2010թ. 14:25

a-12501-b«Հայաստանը պետք է մտածի Թուրիքային պատժելու մասին, եթե Թուրքիան ձախողի հայ-թուրքական արձանագրությունները»: Այսօր լրագրողներին հայտարարել է Ռազմավարական եւ Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` նշելով, որ այսօր բոլորը սպասում են միմիայն Թուրքիային. «Արձանագրությունները կապրեն, թե կմահանան, կախված է միայն Թուրքիայի ներքին քաղաքականությունից»

Ըստ Կիրակոսյանի` հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը տարածաշրջանում միակ հարցն է, որ բոլոր երեք կենտրոնները` ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա, համաձայն են եւ սպասում են Թուրքիային: «Սա երկարաժամկետ առումով կարող է ուժեղացնել ցեղասանության ճանաչման խնդիրը և ավելացնել ճնշումը Թուրքիայի վրա: Թուրքիայի ուշացումներն ու ձգձգումները կարող են զայրացնել Ամերիկային, և Կոնգրեսը կարող է նորից քննարկել ցեղասպանության խնդիրը, ոչ այդքան որպես կարեւոր խնդիր, որքան Թուրքիային պատժելու համար:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմանը, ապա նրա կարծիքով «Հայաստանի արձագանքը այս թատրոնին հետաքրքիր էր եւ հաջող: Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը անակնկալ չէր, ոչ մի բան նոր չէր իրականում, բացի Թուրքիայի քննադատությունից»:

Այս հարցում, նրա խոսքերով, Հայաստանի դիվանագիտությունը խելացի էր. «Թուրքիան փորձեց սադրանքի ենթարկել Հայաստանին, Հայաստանի նախագահը չփորձեց դա մեծ ճգնաժամի վերածել: Հայաստանի նախագահը նույնիսկ չպատասխանեց Թուրքիայի քննադատությանը: Հայաստանի արձագանքը խելացի էր` թույլ տալ Թուրքիային ինքն իրեն վնասել: Հայաստանը, չպատասխանելով այդ քննադատությանը, Թուրքիային դարձրեց ավելի քիչ կարեւոր»:

Եվ չնայած թուրքական աղմուկին` միջազգային հանրությունը, մասնավորապես, պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան չաջակցեցին թուրքերին ԼՂ հարցում առաջընթաց գրանցելու համար. «Նրանք երկուսն էլ Թուրքիային հիշեցրին, որ արձանագրությունները պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում»:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի համար նվազել է Թուրքիայի կարևորությունը, քանի որ ԱՄՆ հատուկ ծառայության զեկույցում որեւէ բառ չկա այդ երկրի մասին, մինչդեռ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին մեծ առաջնահերթություն է տրվել:

Փորձագետի կարծիքով` Հայաստանը թուրքական աղմուկին պատասխաելու անհրաժեշտություն նույնիսկ չունի, քանի որ Ամերիկան եւ Ռուսաստանը ամեն ինչ անում են Հայաստանի փոխարեն: Եվ դա ուժեղացնում է Հայաստանի դիրքերը, քանի որ Ցյուրիխում կսկված այս ամբողջ թատրոնը Հայաստանին ավելի լավ տեսք է հաղորդում. «Դա ցույց է տալիս, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանի կայունությամբ եւ անվտանգությամբ: Ադրբեջանն է, որ ամեն օր սպառնում է պատերազմով, իսկ Թուրքիայում խորհրդարանում ծեծում են պատգամավորներին»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն