Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Ադրբեջանցիներն ընդդեմ «Microsoft» ընկերության

Փետրվար 4, 2010թ. 16:20

images«Microsoft» ընկերությունն իր MSN կայքի՝ «Եղանակի տեսություն» բաժնում «սխալ» է թույլ տվել, որն էլ հերթական անգամ զայրացրել է դյուրագրգիռ ադրբեջանցիներին: Այս անգամ մեր աչալուրջ հարևանների բարկության պատճառը վերոնշյալ կայքի՝ Ադրբեջանին վերաբերող էջում «Շահումյանաբադ» անվամբ բնակավայրի նշումն էր:

Ու նորից ադրբեջանցի «հայրենասերները» բորբոքվել են, քանի որ  Շահումյանի անունը պարունակող տեղանվամբ բնակավայր, որն իբր գտնվում է Շամախ քաղաքի հարևանությամբ, Ադրբեջանի տարածքում վաղուց արդեն գոյություն չունի: Ու նորից կոչ է ուղղվել հայրենակիցներին՝ նամակներով «խեղդել» «Microsoft» ընկերությանը,  և նամակում անպայման նշել, որ «այդպիսի սխալները ստվեր են գցում «Microsoft» ընկերության հեղինակության վրա»:

Հիշեցնենք, որ  «Microsoft» ընկերության հետ Ադրբեջանը  «կռիվը» էր տվել նաև անցյալ տարվա օգոստոսին, երբ նրանց «Bing Mapsե նախագծում Լեռնային Ղարաբաղը նշված է եղել որպես վիճելի տարածք: Ադրբեջանցիներն այդ «կոպիտ սխալը» որակել են որպես «անհարգալից վերաբերմունք իրենց պետության նկատմամբ» և կատաղի արշավ սկսել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» համար:

Չկա մի օր, որ ադբեջանական կայքերը  հեղեղված չլինեն իրենց հայրենակիցներին ուղղված կոչերով՝ նամակներ հղել այս կամ այն երկրին, կազմակերպությանը կամ անհատին՝ իրենց թույլ տված «սխալները» շտկելու համար: Բողոքի նոտա հղելը դարձել է նաև Ադրբեջանի ԱԳՆ հիմնական գործառույթը: Ամենայն հավանականությամբ, մեր աչալուրջ հարևանները շուտով մեկ շնչին ընկնող բողոքների թվով աշխարհում կգրավեն առաջին տեղը:

Ռուզաննա Ավագյան

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն