Շևարդնաձեի տնտեսական հարցերով նախկին խորհրդականն այսօր ձերբակալվել է ԱՄՆ-ում
Փետրվար 4, 2010թ. 17:05
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի տնտեսական հարցերով նախկին խորհրդական Թեմուր Բասիլիան այսօր ձերբակալվել է ԱՄՆ-ում: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, նա գտնվում էր Ինտերպոլի գծով հետախուզման մեջ: ԱՄՆ-ում նա մեղադրվում է էմիգրացիոն կարգի խախտման մեջ և ամենայն հավանականությամբ կհանձնվի վրացական իշխանություններին: Իսկ վրացական դատարանը, կաշառակերության մեղադրանքով, նրան դատապարտել է 9 տարվա ազատազրկման:
ArmAr.am












