Բաքվի օդանավակայանը փակվել է
Փետրվար 5, 2010թ. 11:30
Ուժեղ ձյան և եղանակային վատ պայմանների պատճառով ժամանակավորապես փակվել է Բաքվի Հեյդար Ալիևի օդանավակայանը: Այժմ կատարվում են թռիչքուղիների մաքրման աշխատանքներ: Վատ եղանակը, ըստ կանխատեսումների, երկրում կպահպանվի ևս մի քանի օր:
ArmAr.am












