Գլխավոր » Լրահոս, Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի ընդդիմությունը Սթայնբերգի և Գորդոնի հետ քննարկում են նաև իշխանափոխության հարցը

Փետրվար 5, 2010թ. 12:36

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, վրաց ընդդիմության ղեկավարները հանդիպել են  ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգի և պետդեպարտամենտի ղեկավարի` Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնի հետ և քննարկում են երկրի ներքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Հանդիպման մասնակիցներից մեկը` «Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Գեորգի Թարգամաձեն ասել է, թե. «Սթայնբերգի և Գորդոնի հետ մեր հանդիպման հիմնական մասը նվիրված է տարածաշրջանային անվտանգության հարցերին: Մենք կքննարկենք` ինչպես միջազգային կազմակերպությունների և երկրի ներքին ուժերի համատեղ ջանքերով դիմակայել Վրաստանին սպառնացող վտանգներին»:

Նրա խոսքով, «կքննարկվեն նաև Վրաստանի քաղաքական համակարգի բարեփոխումները»:

Ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ` Լևան Գաչեչիլաձեն լրագրողներին հայտնել է, որ «կբարձրացնի Վրաստանում իշխանության փոփոխության հարցը»:

Հանդիպմանը նաև մասնակցում  է խորհրդարանի նախկին խոսնակ, «Դեմոկրատական շարժում` Միասնական Վրաստան» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վրաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն