Իգոր Շուվալովը ժամանել է Հայաստան
Փետրվար 5, 2010թ. 12:52
Երեկ` ուշ երեկոյան, ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը ժամանել է Երևան: Ինչպես հաղորդում է «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը, Շուվալովը ժամանել է Հայաստան ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության կապակցությամբ` որպես ԱՊՀ-ում ՌԴ հարցերի համակարգող:
Նախատեսվում է, որ Շուվալովը Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի հարցերի լայն շրջանակ:
Այսօր ՌԴ առաջին փոխվարչապետը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ:
ArmAr.am












