Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիան չունի իրավաբանական հիմքեր՝ միջամտելու ղարաբաղյան գործընթացին

Փետրվար 5, 2010թ. 13:16

gagikԹուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Բուրաք Օզուրգերգինի հայտարարել է, թե Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, ուստի իրավունք ունի միջամտել ղարաբաղյան հակամարտությանը և ոչ ոք չի կարող իրենց ասել, թե ինչու են միջամտում:

Մեկնաբանելով Օզուրգերգինի այս հայտարարությունը, քաղաքագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Տեր-Հարությունյանը նշեց, որ  Թուրքիան՝ լինելով Մինսկի խմբի անդամ, բայց ոչ համանախագահող երկիր, որոշակի իրավաբանական իրավունքներ ունի գործընթացը մեկնաբանելու, իր մոտեցումները ներկայացնելու ուղղությամբ։ Սակայն, ոչ միայն  Թուրքիան, այլև Մինսկի խմբի մյուս երկրների կողմից իրավունքների մասին խոսելն  արդարացված չէ, քանի որ. «Մինսկի խմբի երկրների գործունեությունը նպատակաուղղված է աջակցել այն բանակցություններին, որ ընթանում են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև` ընդամենը։ Այսինքն՝ Մինսկի խմբի երկրները, ինչպես նաև ցանկացած այլ երկիր, իրավունք ունի ներկայացնելու իր մոտեցումները, բայց չունի որևիցե իրավաբանական հիմքեր՝ միջամտելու գործընթացին»,- ընդգծեց քաղաքագետը։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն