Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 3 տոկոսով

Փետրվար 5, 2010թ. 17:15

Այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման  ժամանակ  ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասել է, թե. «Հայաստանը տարածաշրջանային կենտրոն դարձնելու կառավարության ձգտումները նախատեսվում է իրականցնել մինչեւ 2020 թվականը, սակայն նպատակն իրականցնելու համար կպահանջվի խնդրով շահագրգիռ բոլոր օղակների ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը»:

Նրա խոսքով՝ չնայած զբոսաշրջության համաշխարհային շուկայում արձանագրված մոտ 4 տոկոս անկմանը, 2009-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 3 տոկոսով։

Ամփոփելով նախորդ տարվա արդյունքները՝ վարչության պետը ներկայացրել է նաեւ կառավարության քայլերը, որոնք առաջիկա տարիներին կապահովեն Հայաստանի արտաքին գրավչությունը օտարերկրյա զբոսաշրջիկների համար։

2009 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 575281 է, որը 3 տոկոսով ավելի է 2008- ի ցուցանիշներից։ Ըստ Ազգային վիճականգրական ծառայության տվյալների՝ Հայաստանից մեկնողների թիվը նախորդ տարի 526 հազար էր, որը եւս ավելի է 2008- ի ցուցանիշներից, այս դեպքում արդեն 2 տոկոսով։ Տնտեսական ճգնաժամի հետեւանքով Զբոսաշրջության համշախարհային շուկայում ստեղծված նախորդ տարվա անկումային իրավիճակում Հայաստանի հաջողությունները զբոսաշրջության վարչության պետը պայմանավորում է մի շարք գործոններով , այդ թվում նաեւ լավ գովազդով։ Էկոնոմիկայի նախարարության ու եվրոպական  «Բազ բիզնես» ընկերության համատեղ ջանքերով ստեղծված Հայստանի գրավչությունները ներկայացնող փաստագրական ֆիլմը, փաստորեն, արյունավետորեն աշխատել է հօգուտ հայկական զբոսաշրջության։

Կառավարության ապագա ծրագրերի մեջ նաեւ Հայաստանը զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն դարձնելու գաղափարն է, որը, ըստ Ապրեսյանի, խնդրով շահագրգիռ բոլոր օղակների ակտիվ ու արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավոր է կյանքի կոչել մինչեւ 2020 թվականը։

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը հանդիպումն ավարտեց կանխատեսմամբ՝ 2010- ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կավելանա 5-7 տոկոսով։ Ի դեպ՝ վարչության պետը նշեց, որ Հայաստանի նկատմամբ զգալիորեն ավելացել է թուրք զբոսարշրջիկների հետաքրքրությունը, եւ դա նկատելի էր անգամ մինչեւ հայ- թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունները։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն