Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Հովհաննես Իգիթյան.«Ճնշումներ կլինեն երկու կողմի վրա էլ, կհաղթի այն երկիրը, որն ավելի ուժեղ կգտնվի»

Փետրվար 5, 2010թ. 15:00

picresize«Ես վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էի, ոչ թե Հայաստանի շահերը պաշտպանելու, այլ Եվրոպա դառնալու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է ՀՀՇ վարչության անդամ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիարակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը: Վերջինս  խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու ղարաբաղյան խնդրի մասին:

«Ներքաղաքական խնդիրներ ունեցող երկիրը չի կարող հաջողություններ ունենալ արտաքին քաղաքական հարցերում»,- կարծում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, եւ հայ-թուրքական գործընթացի ներկա փուլը պայմանավորում հենց այդ հանգամանքով:

Ֆուտբոլային դիվանագիտություն սկսելը համարելով սխալ քայլ, քանի որ, ըստ նրա.« Հայ-թուրքական գործընթացի վերջում կողմերը կունենան ավելի թշնամական հարաբերություններ, քան գործընթացից առաջ եւ դա անհեթեթություն է, որ հաշտեցման գործընթացը բերում է այդպիսի արդյունքի»:

Հովհաննես Իգիթյանը ղարաբաղյան խնդիրը հայ-թուրքական գործընթացի փաթեթի մի մասն է  համարում:

Հարցին, թե որքանո՞վ է հավանական ղարաբաղյան խնդրում պատերազմի վերսկսման մասին կանխատեսումը, որ արել էր ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը, նա պատասխանեց. «Ադրբեջանն այսօր չի սկսում պատերազմ ոչ թե նրա համար, որ գտնում է ինքը թույլ է, այլ չի սկսում, քանի որ գտնում է, որ քաղաքական, դիվանագիտական մեծ առավելություն ունի այդ հարցում եւ սկսելով պատերազմը` կարող է չկարողանա շատ արագ ռազմական ճանապարհով լուծել այդ հարցը, բայց կարող է կորցնել այն քաղաքական ու դիվանագիտական առավելությունը, որ ունի»:

Իգիթյանը համոզված է, որ  հայ-թուրքական գործընթացում ճնշումներ կլինեն երկու կողմի վրա էլ, եւ կհաղթի այն երկիրը, որն ավելի ուժեղ կգտնվի արտաքին քաղաքական դաշտում:


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն