Բեռնափոխադրումների ծավալի աճ` 3,8 %-ով
2009 թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում ընդհանուր օգտագործման տրանսպորտային բեռնափոխադրումների ծավալը` նախորդ տարվա համեմատությամբ, աճել է 3,8 %-ով:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2009 թ-ի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների, անցած տարվա ընթացքում տրանսպորտային բեռնափոխադրումները կազմել են 9,74 մլն տոննա, այդ թվում` երկաթուղային ճանապարհով` 2,942 մլն տոննա (աճը 6,8 %), ավտոմոբիլային ճանապարհով` 5,636 մլն տոննա (աճը` 11,3 %) և օդային ճանապարհով` 8,4 հազար տոննա (անկումը` 22,2 %): Մայրուղային խողովակաշարերով տեղափոխվել է 1,156 մլն տոննա բեռ (անկումը` 25,7 %):
Նույն ժամաակահատվածում տրանսպորտի բեռնաշրջանառության ծավալները նվազել են 16,7 %-ով (2,511 տրիլիոն տոննա/կմ ): Ուղևորափոխադրումների ծավալը 2008 թ-ի համեմատությամբ, 2009 թ-ի ընթացքում աճել է 0,7 %-ով և կազմել 249 մլն մարդ, իսկ ուղևորաշրջանաառությունը բոլոր փոխադրամիջոցներով կազմել է 3,7 տրիլիոն/կմ ուղևոր:
ԱՅՍՕՐ, 18:26
Aysor.am












