Դմիտրի Մեդվեդև.«Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս աջակցել Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի դրական առաջընթացին»
Փետրվար 5, 2010թ. 18:55
Ռուսաստանը բոլոր երկրներին կոչ է անում հրաժարվել միմյանց հակառակվելու արտաքին քաղաքականությունից եւ նոր մոտեցում ձեւավորել արդի հիմնախնդիրների լուծման համար. օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, դիմելով Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին` ՌԴ նախագահը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը` աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս աջակցել Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի դրական առաջընթացին: Համոզված եմ, որ դա լիովին համապատասխանում է Կովկասում խաղաղություն հաստատելու շահերին»,- հայտարարել է ՌԴ նախագահը:
ArmAr.am












