Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Աշոտ Ղուլյան. Կարգավորման բանալին Ստեփանակերտում է

Փետրվար 5, 2010թ. 19:21

GhulyanԺողովրդի անվտանգության եւ խաղաղ ապրելու իրավունքի ապահովումը ԼՂՀ իշխանությունների գերխնդիրն է. ըստ «Ռեգնում» գործակալության` Արցախյան պատերազմում զոհվածների թանգարանում ասել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Ղարաբաղյան կարգավորման բանալին Ստեփանակերտում է, եւ մենք այն ոչ ոքի չենք տա: Ինչքան ուժեղ, կազմակերպված ու համախմբված լինենք, այնքան մեծ հնարավորություններ կունենանք այդ բանալին ճիշտ օգտագործելու»,- նշել է նա:

Ա.Ղուլյանը նաեւ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ հաշտեցման գործընթացը ողջունելի կլինի միայն այն դեպքում, եթե չշաղկապվի Ղարաբաղյան հիմնախնդրի հետ:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն