ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը կանցնի այլ աշխատանքի
Այսօր Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանն ազատվել է աշխատանքից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ն. Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` անցած ժամանակաշրջանում իր ղեկավարությամբ արդյունավետ համատեղ աշխատանքի համար: «Խորհրդարանը յուրահատուկ քաղաքական դպրոց էր, որտեղ ինձ հնարավորություն ընձեռնվեց ներկա գտնվելու մեր քաղաքական կյանքի կարևորագույն զարգացումներին: Ես ջերմությամբ եմ վերհիշելու ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին և աշխատակզմի բոլոր գործընկերներին: Նրանց օժանդակությունն էապես նպաստել է իմ աշխատանքային պարտականությունների կատարմանը»,- նշել է նա:
Բացի այդ, ԱԺ մամուլի նախկին քարտուղարն իր եխտագիտության խոսքն է հղել նաև «լրագրողների համքարությանը»: Նա հույս է հայտնել, որ օգտակար է եղել Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական պարտականությունները կատարելու գործում:
Վերջում նա նաև հույս է հայտնել, որ լրագրողների հետ դեռևս «շատ ջերմ հանդիպումների առիթներ կունենան»:
ArmAr.am












