Թուրք հակերները կոտրել են ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի կայքը
Սեպտեմբեր 11, 2009թ. 21:08
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI, Federal Bureau of Investigation) մշտական աշխատանքի հիմունքներով անվտանգության գծով ավագ խորհրդական է փնտրում: Այս մասին տեղեկացնում է Zone-H կայքը:
Աղբյուրը ենթադրում է, որ ՀԴԲ թափուր տեղերի հայտացուցակում հաջորդ հայտարարությունը հենց այս պաշտոնին է վերաբերելու, քանի որ երեկ Բյուրոյի պաշտոնական կայքը հարձակման է ենթարկվել հակերների կողմից:
Ըստ Zone-H-ի, այդ հարձակումը թուրք հակերների ձեռքի գործն է, որոնք աշխարհին հայտնի են որպես turkguvenligi.info խումբ: Վերջիններիս հաջողվել է օգտագործել SQL injection համակարգի խոցելիությունն ու ՀԴԲ «Իրադարձություններ» էջի փոխարեն զետեղել իրենց կայքի անունը պարունակող գրություն:
Աղբյուր` Panorama.am












