Ղազախստանը կփորձի իր լուման ներդնել «ձգձգվող հակամարտությունների» հանգուցալուծման հարցում
Փետրվար 6, 2010թ. 10:40
ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը փետրվարի 15-ին կայցելի Կովկասի հակամարտությունների գոտիներ` աջակցելու դրանց հանգուցալուծմանը:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, Կանատ Սաուդաբաևն այս մասին հայտարարել է Նյու-Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում, որտեղ մասնակցում է Անվտանգության խորհրդի նիստին:
«Ղազախստանը կփորձի իր լուման ներդնել «ձգձգվող հակամարտությունների» հանգուցալուծման հարցում, որոնցից երեքը գտնվում են նախկին Խորհրդային միության տարածքում: Հաշվի առնելով Ղազախստանի պատմական ընդհանրությունը, նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հեղինակությունն ու վստահությունը նրանց շրջանում` հույս ունենք որոշակի խթան հանդիսանալ մեր գործընկերների ջանքերին, որոնք մասնակցում են այդ դժվարին գործընթացին», – ասել է Սաուդաբաևը:
ArmAr.am












