Գլխավոր » Լրահոս

Դիտարկում

Սեպտեմբեր 9, 2009թ. 12:00

Սեպտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արեւելք ընկած հատվածում:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացնում էին  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ Վլադիմիր Չունտուլովը /Բուլղարիա/:

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության  ներկայացուցիչները:


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`