Ալիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի հետ
Փետրվար 6, 2010թ. 10:10
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 5-ին Մյունխենում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի հետ։
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանին առնչվող հարցեր։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Սթեյնբերգը գտնվում էր Երեւանում եւ հանդիպել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Կողմերը քննարկել էին հայ-թուրքական կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան իր երկրի պատրաստակaմությունն ու ցանկությունն էր հայտնել շարունակել Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցությունը, այդ թվում եւ տարածաշրջանային հարցերի առումով։
ArmAr.am












