Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Դավութօղլու, երբ ասածներն ու արածները հակասում են իրար

Փետրվար 6, 2010թ. 12:38

picresizeԱնվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայի Մյունխեն քաղաք մեկնելիս Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն օդանավում պատասխանել է թուրքական «Hurriyet»-ի հարցերին:

Դավութօղլուն խոսել է մերձավորարևելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններին առնչվող հարցերի մասին:  Ըստ նրա` Մերձավոր Արևելքում թեժ զարգացումներ են սպասվում: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստ է Սիրիայի հետ բանակցել, եթե անկողմնակալ միջնորդ լինի: Այն հարցին, թե միջնորդ պետության դերում ով է հանդես գալու, Դավութօղլուն, հիշեցնելով, որ Սիրիան մերժել է Ֆրանսիայի միջնորդության առաջարկը, հակիրճ պատասխանել է. «Թուրքիայից բացի ուրիշ միջնորդ չկա»:

Թուրք արտգործնախարարն անդրադարձել է հայ-թուրքական գործընթացին ևս: Դավութօղլուն «Hurriyet»-ին հայտնել է, որ Լոնդոնում հանդիպելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, նրան ներկայացրել է Անկարայի մտահոգությունները գործընթացի առնչությամբ և ընդգծել, որ արձանագրությունների տեքստերում եղած կառուցողական էլեմենտները հայկական կողմը ոչնչացրել է և, ըստ էության, դրությունը կրկին վերադարձրել ելման կետին: Դավութօղլուն, հիշեցնելով ապրիլքսանչորսի մոտալուտ լինելու մասին, «Hurriyet»-ի տեղեկացմամբ, Երևանին ուղարկել է հետևյալ «մեսիջը». «Եթե բարի կամք դրսևորենք, ապա առկա անջրպետը կվերանա»:

Դատելով Անկարայի դրևորած վարքագծից` կարելի է նկատել, որ «բարի կամք դրսևորելու» մասին Դավութօղլուի հորդորը տեղավորվում է «այլոց համար օրենք, ինձ համար բացառություն» ապակառուցողական տրամաբանության շրջանակներում: Քանի որ Հայաստանին հանիրավի մեղադրելով արձանագրությունների էությանը հակասելու, ստանձնած պարտավարությունները թերակատարելու մեջ, Թուրքիան ինքն է շարունակում վտանգել կարգավորման գործընթացի արդյունավետությունը` որպես նախապայման առաջ քաշելով ղարաբաղյան հիմնախնդիրը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն