Մալթայի հայկական համայնքը վրդովված է
Դիտելով Euronews-ի փետրվարի 1-ի ՙԼեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի փախստականնեի ճամբարում՚ հաղորդումը, Մալթայի հայկական համայնքն իր վրդովմունքն ու հիասթափությունն է հայտնել. ՙՄենք կարծում ենք, որ կոռեկտ չէ միակողմանի մեկնաբանել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը, առավել ևս՝ հավանություն տալ և հեռարձակել պատերազմ սկսելու կոչերը՚,-ասվում է հայտարարության մեջ:
Համայնքի ներկայացուցիչները նաև հույս են հայտնել, որ Եվրոպայի ամենահարգված ու հանդուրժողականությամբ հայտնի հեռուստաալիքներից մեկը՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները, նման ռեպորտաժներ հեռարձակելիս առաջիկայում առավել ուշադիր և կոռեկտ կգտնվի. ՙՄենք վստահ ենք, որ Euronews-ի բաժնետերերի կազմում տեղի ունեցած փոփոխություններն անգամ, չպետք է ազդեն հեռուստաալիքի աշխատանքի վրա, և այն պետք է մնա օբյեկտիվ ու անաչառ, ինչպիսին միշտ եղել է՚, -ասվում է Մալթայի հայ համայնքի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
ArmAr.am












