Ձայների 2,60 % -ի առավելություն հօգուտ Յանուկովիչի
Փետրվար 8, 2010թ. 09:30
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, երեկ Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների ձայների 83,29 %-ն արդեն հաշվվել է: Համաձայն Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը այս պահի դրությամբ 2,60%-ով առաջ է անցել երկրի ներկայիս վարչապետ Յուլիա Տիմոշենկոյից:
Ըստ ԿԸՀ տվյալների` Վիկտոր Յանուկովիչի օգտին քվեարկել է ընտրողների 48,47%, իսկ Յուլիա Տիմոշենկոյին իր վստահության քվեն է տվել ընտրողների 45,87%:
Բոլոր թեկնածուների դեմ քվեարկել է ընտրողների 4,47%:
Ընտրություններում հաղթելու համար թեկնածուներից որևէ մեկը պետք է հավաքի ձայների պարզ մեծամասնությունը:
ArmAr.am












