Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Դավութօղլու. Անկարայի երեք հիմնական մտահոգությունները

Փետրվար 8, 2010թ. 15:33

output_fileՄյունխեն քաղաքում կայացած Անվտանգության համաժողովից վերադառնալիս Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն օդանավում պատասխանել է թուրք լրագրողների հարցերին: Հարցուպատասխանի թեման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն են եղել:

Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ` Դավութօղլուն խոսել է Անկարային մտահոգող երեք հիմնական զարգացումների մասին, որոնք, նրա համոզմամբ, Երևանը նախապես ծրագրել և հերթականորեն իրականացնում է: Դավութօղլուն նշել է, որ Մյունխենում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեինբերգին ներկայացրել է այդ երեք մտահոգությունները:

  1. Հայաստանի Սահմանադրական դատարանը մեր ստորագրած արձանագրությունների վավերացումն անհնար դարձնող որոշում ընդունեց:
  1. Սոչիում Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ հայկական կողմը փոխզիջումային դիրքորոշումից հետքայլ արեց:
  1. Այժմ էլ ԱՄՆ կոնգրեսին է ներկայացվում Ցեղասպանության բանաձևը:

«Իրար հետևից տեղի ունեցող այդ երեք զարգացումների ժամանակացույցը մեզ համոզում է, որ դրանք միտումնավոր են արվում: Ինչո°ւ է այդ բանաձևը հիմա օրակարգ բերվում: Ինչո°ւ Սահմանադրական դատարանը նոյեմբեր ամսին չընդունեց իր որոշումը»,- տարակուսած հարցրել է Դավութօղլուն:

Վերջինս նաև նշել է, որ արձանագրությունների ստորագրման ժամանակ Թուրքիայի վրա ոչ մի ճնշում չի եղել ժամանակացույցի առումով և Թուրքիան տեղի չի տա ապրիլքսանչորսյան ճնշումներին:

Ցեղասպանության բանաձևի առնչությամբ Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը ըմբռնումով կմոտեան Անկարայի մտահոգություններին:

«Դա կարող է վնաս պատճառել հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստան-Թորքիա կարգավորման գործընթացը խցանելու պատճառ դառնալ»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն