Իրանը սեփական ուժերով մշակել է զենիթահրթիռային համալիր
Փետրվար 8, 2010թ. 16:20
Իրանը սեփական ուժերով մշակել է զենիթահրթիռային համալիր, որը, մասնագետների գնահատմամբ, չի զիջում ռուսական հակաօդային պաշտպանության C-300 համակարգին: Այս մասին իրանական ԻՌՆԱ գործակալությանը հայտնել է Իրանի զինվորական հրամանատարության ներկայացուցիչ Խեշմաթոլլա Քասիրին: Ըստ նրա, իրանցի մասնագետների կողմից ստեղծված նոր համալիրը մոտ ապագայում կներդրվի Իրանի բանակում: «,Այդ նախագիծը մոտ է ավարտին, որն իրականացվում է զինված ուժերի տարբեր ոլորտներում, այդ թվում հակաօդային պաշտպանության ոլորտում ինքնապահովման համար,,- ասել է Քասիրին:
ArmAr.am












