Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ռալֆ Յիրիկյան. «Գիտելիքների պաշարն ավելացնելը երբեք ավելորդ չի լինում»

Փետրվար 8, 2010թ. 19:17

YirikyanՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ մտքեր է փոխանակել գործատու-աշխատող արդյունավետ հարաբերությունների և տնտեսության զարգացման մասին:

Ցանկացած տեղեկություն կարող է շրջադարձային լինել բուհի այն ուսանողի համար, ով իր առջև խնդիր է դրել ստացած տեսական գիտելիքը գործնական հարթություն տեղափոխել հաջողելու վճռականությամբ: Այդ հարցում լրացուցիչ խթան կարող է լինել նաև տարբեր մշակույթներից օգտվելու հնարավորությունը:

Ուկրաինայի և Հայաստանի  կրթական համակարգերի  համադրման միջոցով, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն ստանալու առավելագույնը: Իսկ փորձի փոխանակման տեսանկյունից, ապագա մասնագետները բարձր են գնահատում շուկայում առաջատարի դիրքեր զբաղեցրած, բաժանորդներին սպասարկելու քաղաքակիրթ մշակույթ որդեգրած և միշտ նորարարական առաջարկություններով ներկայացող ՎիվաՍել-ՄՏՍ-ի դերը:

Ուսանողները նաև մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին բիզնես միջավայրի առանձնահատկությունների հանդեպ: Հանդիպումն անմիջական էր, քննարկման նյութը` հետաքրքիր: Մտքերի փոխանակման արդյունքում ուսանողները նորովի պատկերացում կազմեցին կառավարման մեթոդների, արդյունավետ աշխատանքի կազմակերպման և ընկերության ներսում արժեքային քաղաքակիրթ համակարգի ներդրման կարևոր դերի մասին:

«Գիտելիքների պաշարն ավելացնելը երբեք ավելորդ չի լինում: Ավելին` երաշխավորում է կատարելագործում, որը կարևոր է ցանկացած աշխատանքում հաջողության հասնելու համար: Ձեզ ընձեռված է երկու երկրի` Հայաստանի և Ուկրաինայի  կրթական  համակարգից և մշակույթից առավելագույնը քաղելու հնարավորություն: Փորձե’ք օգտվել դրանից: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես է գալիս որպես միջազգային օպերատորի մոդել, որի գործունեության մեջ համադրվում են միջազգային փորձը և տեղական առանձնահատկությունները»,- ընդգծեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բարձրաձայնված թեմաների շրջանակն ընդգրկուն էր` մրցակցային առավելություններից մինչև անձնական հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ… Ավելին, քան օպերատոր


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն