Ալեքսանդր Դուգին. «ՎՈւԱՄ-ը կազմալուծելու դեպքում Ադրբեջանը Ռուսաստանից աջակցություն կստանա»
«Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններում Յանուկովիչի հաղթանակի դեպքում, վերջինս կհայտարարի հակառուսական ՎՈւԱՄ կազմակերպությունից դուրս գալու մասին»,- կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը: Նրա կարծիքով, Յանուկովիչը դա կանի ընտրվելուց ոչ ուշ` իր ընտրողներին չհիասթափեցնելու համար:
Ռուս քաղաքագետը իշխանափոխություն է կանխատեսում նաև Վրաստանում, որը ևս «դուրս կգա ՎՈւԱՄ-ից»:
Արդյունքում` «այդ հակառուսական կազմակերպությունում կմնան միայն Ադրբեջանն ու Մոլդովան: «Արդյո՞ք, Ադրբեջանին անհրաժեշտ է հայտնվել լքված պետության կարգավիճակում»,- հարցադրում է Դուգինը: Իսկ այդպիսին չդառնալու համար, քաղաքագետն առաջարկում է, որ Ադրբեջանն ինքը հայտարարի ՎՈւԱՄ-ի կազմալուծման մասին, քանի դեռ Յանուկովիչը դա չի արել իր փոխարեն. «Եթե նախագահ Ալիևը հիմա հայտարարի ՎՈւԱՄ-ի կազմալուծման մասին, ապա Ադրբեջանը Ռուսաստանի կողմից մեծ աջակցություն կստանա»:
ArmAr.am












