Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ջեյմս Սթեյնբերգ. «Վաշինգտոնը կարեւորում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»

Փետրվար 8, 2010թ. 20:01

createԱՄՆ պետդեպարտամենտը հնարավոր է համարում Ղարաբաղյան կարգավորման հարցում տարածքային ամբողջականության պահպանման եւ ազգերի ինքնորոշման իրավունքի համադրումը. Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը:

Նրա խոսքերով` Վաշինգտոնը կարեւորում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որը խաղաղություն կբերի տարածաշրջան: Դիվանագետի կարծիքով` բանակցությունների ձեւաչափը ներկա պահին ճիշտ է, Մինսկի խմբի աշխատանքը` արդյունավետ: «Ճիշտ կլինի դեռ գնալ այդ ճանապարհով»,- ասել է Սթեյնբերգը` խուսափելով պատասխանել բանակցություններին` ԼՂՀ մասնակցության մասին հարցին:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն