Գլխավոր » Լրահոս

Ամերիկացի դիվանագետ.«Թուրքիան երբեք չի դավաճանի իր դաշնակից Ադրբեջանին»

Փետրվար 8, 2010թ. 20:21

Եթե հայ-թուրքական հաշտեցման գործընթացը ձախողվի` մեղավոր կողմ կհամարվի Թուրքիան. ըստ թուրքական «Հուրիեթ» թերթի` հայտարարել է ամերիկացի դիվանագետ Ջեյմս Հոլմսը:

Նրա խոսքերով` ինքը երբեմն չի հասկանում Թուրքիայի հանդեպ վարվող ԱՄՆ քաղաքականությունը: «Թուրքիան ԱՄՆ նատօական դաշնակիցն է, այդ երկրում` Ինջիրլիկում, տեղակայված է մեր ռազմակայանը, առեւտրային եւ տնտեսական հարաբերությունները հաջող են զարգանում: Անհասկանալի է, թե ինչու է ամեն անգամ Վաշինգտոնն օգտագործում հայկական խաղաքարտը, որը կարող է ոչնչացնել մեր բոլոր հարաբերությունները. չէ՞ որ Հայաստանը երբեք ԱՄՆ-ին չի տա այն, ինչ տալիս է Թուրքիան»:

Դիվանագետը նաեւ ասել է, որ Թուրքիան երբեք չի դավաճանի իր դաշնակից Ադրբեջանին` միաժամանակ նշելով, որ հայ-թուրքական հաշտեցման եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացները պետք է ընթանան զուգահեռ: Նրա խոսքերով` այդ հիմնախնդիրներով զբաղվում են նաեւ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ այլ երկրներ, ինչն էլ ծանրացնում է գործընթացների առաջխաղացումը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն