Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Համլետ Հարությունյան. «Այլ բան է, թե փոխզիջումներն ինչ հետևանքներ կարող են ունենալ»

Փետրվար 8, 2010թ. 20:39

061153133470«Ցանկացած բանակցային գործընթաց փոխզիջման կարիք ունի հարցերը լուծելու համար։ Ինձ համար շատ հեշտ կլինի, լինելով արցախցի, ասել, որ ընդհանրապես այդ հարցը չենք քննարկում։ Ես ասում եմ, բայց ասում եմ որպես անհատ, իսկ հիմա պատասխանում եմ որպես  քաղաքական գործիչ և օբյեկտիվ մարդ։ Դուք երբևիցե տեսե՞լ եք բանակցային որևիցե գործընթաց, որը չենթադրի փոխզիջումներ։ Այլ բան է, թե փոխզիջումներն ինչ արժեքների են, և ժողովրդի համար ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Այսօր վարվող արտաքին քաղաքականությունը, որի կրողը ՀՀ նախագահն է, չի կարող ենթադրել այնպիսի փոխզիջումներ, որոնք հարիր չեն մեր, առավել ևս՝ Արցախի ժողովրդին»,-ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը։

Իսկ ի՞նչ պիտի զիջի Ադրբեջանը, Համլետ Հարությունյանը պատասխանել է, որ նա կարող է զիջել Շահումյանը։ Իսկ ինչ վերաբերում է հարցի՝ բանակցություններում քննարկվելուն, նա ասել է, թե բանակցությունները փակ են, ինքն այդ տեղեկատվությանը չի տիրապետում և պարզապես ենթադրում է։

«Դուք ի՞նչ եք կարծում՝ հայկական կողմը Շահումյանի մասին չի՞ խոսում։ Ադրբեջանի կողմից ամենամեծ զիջումն այն կլինի, որ ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եթե ճանաչի, կճանաչի և Արցախի Հանրապետությունը։ Բանակցային գործընթացը փակ ռեժիմով է կատարվում, և ես պատասխանատու և անպատասխանատու հայտարարություն անել չեմ ուզում, որովհետև չունեմ ինֆորմացիա, բայց ենթադրում եմ, որ հայկական կողմը դնում է իր խնդիրները,-հայտարարել է Համլետ Հարությունյանը։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն