Անկարան անհանգստացած է Ադրբեջանից ստացվող սուտ լուրերից
Մի քանի օր է, ինչ թուրաքական լրատվամիջոցներն անդրադառնում են , իրենց որակմամբ, Լեռնային Ղարաբաղից ստացված «տագնապալի լուրին»:
Թուրքական մամուլը հղում անելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, տեղեկացնում է, թե հայ-ադրբեջանական շփման գոտում` Աղդամի ուղղությամբ հայերը հարձակման են անցել: Հարձակումը կասեցվել է, 5 հայ զինվոր սպանվել է, 3-ը` վիրավորվել, իսկ ադրբեջանական կողմից ընդհամենը 1 վիրավոր կա: Թուրքական ԶԼՄ-ները հիշյալ լուրը շրջանառեցին այնքան ժամանակ, մինչև հայկական կողմին հաջողվեց (հիմնականում բլոգերների ջանքերով) կոնկրետ փաստերով բացահայտեց ադրբեջանական կողմի տարածած կեղծիքն ու սուտը:
Այսօր արդեն Թուրքիայի ԶԼՄ-ներում ակնհայտորեն փոխվել են շեշտադրումները. նրանցում արդեն իսկ խոսվում է այն մասին, թե Թուրքիայի ԱԳ նախարարությունն այս առիթով տեղեկացրել է, որ ի տարբերություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության, որը դեպքի հետ կապված որևէ հայտարարություն չի հնչեցրել, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարությունն արդեն հերքել է այդ կեղծիքը:
Թուրքիայի ԱԳ նախարարի խոսնակը նույնիսկ շեշտել է, որ հայկական կողմի «հարձակման» մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում, և որ փոքր եղբոր` Առրբեջանի մանր խաղերը` հայ-թուրքական բանակցային այս փուլում, իրենց խիստ անհանգստացնում են:
armarlur.com.
Թեգեր` Ադրբեջանի ՊՆ, Անկարա, ԼՂՀ ՊՆ












