Իրանում պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել ընդդիմության առաջնորդներին
Փետրվար 9, 2010թ. 11:17
Այսօր Իրանի մի շարք քաղաքներից ու բնակավայրերից մայրաքաղաք Թեհրան են ժամանել նախագահ Ահմադինեջադի բազմաքանակ կողմնակիցներ, որպեսզի երկրի գլխավոր դատախազություն փոխանցեն վերջին ամսում հավաքած ավելի քան մեկ միլիոն ստորագրություններն ընդդիմության ղեկավարներին քրեական պատասխանատվության ենթարկելու համապատասխան հայտարարությամբ:
Այդ մասին փոխանցում է իրանական Ֆարս (FARS) գործակալությունը:
Երկրում անկայուն մթնոլորտ ստեղծելու և ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, մասնավորապես, մեղադրվում են պարտված թեկնածու Միր Հուսեին Մուսավիին և նրա կողմնակից Մեհդի Կարուբիին: Վանկարկելով «պրովակատորներ», ցուցարարները երթ են կազմակերպել քաղաքի կենտրոնական փողոցներով:












