Նշանակվեց ԼՂՀ նոր ԴԱՀԿԾ պետ
Հիմք ընդունելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ, գլխավոր հարկադիր կատարող Արայիկ Վարդանյանի` երկարամյա ծառայությունից հետո կենսաթոշակի անցնելու կապակցությամբ դիմումը` ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանն այսօր հրաման է ստորագրել Արայիկ Վարդանյանին աշխատանքից ազատելու մասին: Նախարարի մեկ այլ հրամանով ԴԱՀԿ ծառայության պետ, գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել ԱԱԾ նախկին աշխատակից Սամվել Շահրամանյանը:
Նորանշանակ պետին ծառայության աշխատակիցներին ներկայացնելու հավաքին ներկա էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնելով նախկին պետին` վարչապետը նորանշանակ հարկադիր կատարողին մաղթեց արդյունավետ աշխատանք: Կարևորելով ծառայության նշանակությունը` վարչապետը նշեց, որ այսուհետ ևս կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն կառույցի նյութատեխնիկական բազայի թարմացման ու աշխատակիցների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը:
Իր հերթին Արայիկ Վարդանյանին շնորհակալություն է հայտնել նաև Նարինե Նարիմանյանը` բարեխղճորեն և արդյունավետ իր պարտականությունները կատարելու համար, իսկ Սամվել Շահրամանյանին հրահանգվեց շարունակել արդեն ձևավորված լավագույն ավանդույթները և իրականացնել հիմնավորված բարեփոխումներ:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն












