Եվս չորս հոգի` բռնադատվածի կարգավիճակով
Փետրվար 9, 2010թ. 13:35
Փետրվարի 6-ին կայացել է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի հերթական` այս տարվա առաջին նիստը: Բռնադատվածի կարգավիճակ ստանալու համար հանձնաժողովին հայտ էին ներկայացրել 4 քաղաքացի: Քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բոլոր 4 դիմումներին: Այսպիսով, ևս 4 քաղաքացի ստացավ բռնադատվածի կարգավիճակ, նրանց տրվեցին համապատասխան վկայականներ:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն












