Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Թուրքիայում ինքնասպան է եղել ևս մեկ բարձրաստիճան զինվորական

Փետրվար 9, 2010թ. 14:20

Թուրքիայում կրկին բարձրաստիճան զինվորականի ինքնասպանության դեպք է արձանագրվել: Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ` Իզմիրի ռազմածովային ուժերի հրամանատարությունում ծառայող, շտաբի գնդապետ Բերք Էրդեմն իրեն ամրակցված ատրճանակով ինքնասպանություն է գործել իր  բնակեցրած զինվորականների հանրակացարանում: Սկսվել է հետաքննություն ինքնասպանության հանագմանքները պարզելու համար:

«Hurriyet»-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա վերջին շրջանում թուրքական զինուժում բավական հաճախադեպ է դարձել զինվորականների ինքնասպանությունները կասկածելի հանգամանքներում: Աղբյուրի համաձայն` միայն 2009 թվականին ինքնասպան են եղել թուրքական բանակի 5 բարձրաստիճան զինվորականները, որոնք այս կամ այն չափով առնչվել են «Էրգենեքոն»-ի գործով դատավարությանը:

Հիշեցնենք, որ «Էրգենեկոն»-ը ենթադրյալ ահաբեկչական կազմակերպություն է, որը ծրագրել էր իրականացնել մի շարք սպանություններ Թուրքիայում, այդպիսով երկրում ստեղծել քաոսային իրավիճակ և իրականացնել հեղաշրջում։ Դատավարության ընթացքում պարզվել է, որ այս խմբավորման անդամները նպատակ են ունեցել սպանել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդին, Ալևիների առաջնորդին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն